Օլանդը Ֆրանսիայի ջրհեղեղը կապել է գլոբալ տաքացման հետ

Ֆրանսիայի նախգահ Ֆրանսուա Օլանդը համաշխարհային հանրությանը կոչ է արել ակտիվ պայքարել գլոբալ տաքացման դեմ Ֆրանսիայում ջրհեղեղի ֆոնին, հայտնում է RIA Novosti-ն:

Փարիզում Չիլիի նախագահ Միշել Բաշելեի հետ հանդիպման արդյունքներով տեղի ունեցած մամլո ասուլիսում ելույթ ունենալով, Օլանդը Ֆրանսիայի ջրհեղեղն անվանել է «երկրի պատմության մեջ ամենածանր եղանակային միջադեպերից մեկը»:

«Երբ խոսքը գնում է նման երևույթների մասին, մենք պետք է լիովին գիտակցենք, որ հարկավոր է գործել միջազգային մակարդակով»,- ասել է Օլանդը:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում