Ջերմուկ-Ջրվեժ ճանապարհին հողը սահել է. երթեւեկությունը միակողմանի է դարձել
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 2-ին, ժամը 12.43-ին տեղեկություն է ստացվել, որ Արփա գետի (գետի մակարդակը գտնվում է ճանապարհից 1,5 մ հեռավորության վրա) վարարման պատճառով Ջերմուկ-Ջրվեժ ավտոճանապարհի ձորի հատվածը դարձել է միակողմանի երթեւեկելի. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել Ջերմուկի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ տեղի է ունեցել հողի սահք (մոտ 18 մ երկարությամբ եւ 1 մ լայնությամբ), ինչի հետեւանքով ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթեւեկելի:
Փրկարարները կատարել են ավտոճանապարհի քանդված հատվածի սահմանազատում:
