2016-ին Սեւանից ոռոգման նպատակներով 170 մլն խորանարդ մետր ջուր են վերցնելու

2016-ին Սեւանա լճից Հրազդան գետով ոռոգման նպատակով 170 մլն խոր. մետր ջուր է վերցվելու: Այդ մասին որոշումը ընդունվել է Կառավարության հունիսի 2-ի նիստի ժամանակ:

Նշենք, որ Հրազդան գետի լողավազանում 39 հազար հա գյուղատնետսական հողերի ոռոգման պահանջը կա: Հրազդանից բացի եւս 78 մլն խորանարդ մետր ջուր էլ Ազատի ջրամբարից են վերցնելու, 63 մլն էլ՝ Ապարանի: Այսպիսով ջրի մատակարարումը 175.5 մլն խորանարդ մետրով քիչ է լինելու պահանջարկից, բայց պետությունը մտադիր չէ շատացնել վերցվող ջրի քանակը, որպեսզի չվնասի լճի էկոհամակարգին:

Նշենք, որ ոռոգման բալանսը կազմելիս՝ հաշվի չեն առնվել Արարատյան դաշտավայրում Մխչյանի ու Ռանչպարի պոպմակայանները, քանի որ դրանց գործածումը լրացուցիչ 1.5 մլրդ դրամի ծախս է պահանջելու (մոտավորապես 3.1 մլն դոլար):

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում