Գերմանիայում ջրհեղեղը մեկ գիշերում խլել է 4 մարդու կյանք

Գերմանիայում ջրհեղեղը անցած գիշեր խլել է առնվազն 4 մարդու կյանք։ Այս մասին հայտնում է Bild պարբերականը։

Մարդկանց մահվան է հանգեցրել անձրևներից հեղեղված ավտոտնակից մեկ մարդու փրկության փորձը։ Դեպքը տեղի է ունեցել Բադեն-Վյուրտեմբերգ դաշնային հողի Շվեբիշ-Գմյունդ քաղաքում։ Նշվում է, որ զոհերից առնվազն մեկը հրշեջ ծառայության աշխատակից է։

Ավելի վաղ Վայսբախ կոմունայի ստորգետնյա ավտոտնակում գտնվել է ևս մեկ մարդու դի, որը մահացել էր անձրևներից առաջացած ջրհեղեղների հետևանքով։

Տեղեկություններ կան նաև վիրավոր հրշեջների մասին։

Welt թերթի տեղեկություններով՝ ջրհեղեղը հարավային Բադեն-Վյուրտեմբերգում հանգեցրել է բազմաթիվ մարդկանց տարհանումների։ Ուլմ քաղաքի ոստիկանությունը հայտնել է մեկ գիշերում ստացած 500 զանգի մասին։ Ջրի մակարդակը տեղ-տեղ հասնում է 1.7 մետրի։

Das Technische Hilfswerk im Einsatz. Fensterscheiben von Häusern sind herausgesprungen

Ein total zerstörtes Auto in Braunsbach. Äste, vielleicht ganze Bäume bohrten sich durch die Fenster

Օրացույց
Մայիս 2025
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿրկ
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում