Նոյեմբերյան սահմանամերձ քաղաքի բնակիչներին լույսի ու գազի համար արտոնյալ պայմաններ կտրամադրվեն

Նոյեմբերյան քաղաքի անապահով բնակիչները գազի ու էլեկտրաէներգիայի համար արտոնություններ կստանան: Այս մասին որոշումը կայացվել է Կառավարության մայիսի 26-ի նիստի ժամանակ:

Նոյեմբերյանը ընդգրկված է սահմանամերձ բնակավայրերի ցանկում, որը հաստատվել է 2014-ի դեկտեմբերին, որոնց բնակիչները կոմունալ ծառայությունների ու հողահարկի գծով արտոնություններ են ստանում: Այսպիսով, 50 տոկոսանոց փոխհատուցում կստանան էլեկտրաէներգիայի 1650 բաժանորդ ( ամսական 120 կՎՏ/ժ սահմանում) ու գազի 1551 բաժանորդ ( ամսական 30 քառ մետրի սահմանում): Այս շեմը գերազանցելու դեպքում սովորական սակագներ են գործելու: Փոխհատուցվելու է նաեւ հողահարկը:

Ծախսերի տարեկան ծավալը կազմելու է մոտ 96.3 մլն դրամ (ընթացիկ փոխարժեքով մոտ 201 հազար դոլար):

Հիշեցնենք, որ 2014-ի դեկտեմբերին նման արտոնություններ են սահմանվել Ադրբեջանին սահմանակից 32 գյուղերի համար:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում