Սա ազգային անվտանգության խնդիր է... (ֆոտո)

«SOS Ալավերդի» նախաձեռնության անդամ Օլեգ Դուլգարյանը կրկին անգամ բարձրաձայնում է Ախթալայի բազմամետաղային հանքավայրի շահագործման կործանարար հետևանքների մասին՝ գրելով. «Հիմա չգիտես ինչ ասես այս ամենին...

Ախթալայում կարևոր աղտոտիչներից մեկն է, Ախթալայի վանքի հարակից ձորը։ Սա ազգային անվտանգության խնիդիր է, որ տեսանկյունից էլ նայես։ Չէ, ինչպես է կարելի, տրամաբանության մեջ չի տեղավորվում։

Այս ամբողջ թափոնխառն ջրերը այդպես, ձորով, գետակով գնում խառնվում են Դեբեդ գետին, ու սա փոքր խնդիր չէ։

Ինչպես երևում է նաև հատուկ փոսեր են ձորում ստեղծված, որպեսզի թափոնները որոշակիորեն նստվածք թողեն ու նոր գնան խառնվեն գետին։

Ամբողջ Ախթալայի համայնքի ձորերը և ջրերը այդպիսի թափոնաջրերի և թափոնակույտերի մեջ են ու պետք է պետական քաղաքականություն իրականացվի, շրջակայքը այդ աղտոտիչներից ազատելու համար։

Հ․Գ․ Չենք մոռանում, որ այս և բազմաթիվ այլ աղտոտիչներից աղտոտվող գետի ջրերով ոռոգվում են Ախթալայի և Նոյեմբերյանի տարածաշրջանի այգիներն ու դաշտերը։ Թե հետո ինչա կատարվում պատկերացրեք։

Խնդիրը խորքային լուծումներ է պահանջում։

Գնալու ենք խնդիրների լուծման հետևից»:

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում