Համաշխարհային օվկիանոսը սկսել են գրավել ութոտնուկները և խեցեմորթները. գիտնականներ

Գիտնականները պարզել են, որ ձկների պոպուլյացիայի կրճատման և կորալային խութերի քանդման հետ մեկտեղ համաշխարհային օվկիանոսում աճում է ութոտնուկների թիվը: Մասնագետներն այդ երևույթի պատճառը ներկայումս չեն կարողանում բացատրել՝ հայտնում է Current Biology-ն:

Կենսաբանները պարզել են, որ այդ ջրային բնակիչների պոպուլյացիան ցիկլերով է տատանվում: Թվի առատությունը սովորաբար փոխարինվում է կրճատումով:

Մի քանի տարի կենսաբանները տեղեկություն են հավաքել տեղի ձկնորսների կողմից գլխոտանիների որսի մասին: Ուսումնասիրության ընթացքում նաև մշակվել են 32 գիտական հետազոտությունների տվյալները, որոնք կատարվել են վերջին 60 տարում:

Արդյունքում պարզվել է, որ ութոտնուկների պոպուլյացիայի թիվն աճում է 1950-ականներից սկսած: Գիտնականների խոսքով՝ գլխոտանիներն ավելի հեշտ են հարմարվում փոփոխություններին ջրային միջավայրում, ուստի մրցակիցների թուլացումն օգտագործում են իրենց օգտին:

Ութոտնուկների թվի աճին նպաստում է գիշատիչ ձկների թվի կրճատումը, որոնք նրանց հիմնական մրցակիցներն են: Դրա պատճառը գլոբալ ձկնորսությունն է:

Սակայն գիտնականները նշում են, որ չնայած ութոտնուկների թվի արագ աճին՝ հետագայում բուռն աճ սպասել պետք չէ: Վերջերս ութոտնուկները սկսել են տարածում գտնել խոհարարության մեջ: Բացի դրանից՝ ծովում սննդի կրճատումը կարող է հանգեցնել նրան, որ նրանք միմյանց ուտեն:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում