ՕՊԵԿ նախագահը նավթի արդարացի գին է համարում բարելի դիմաց 65 դոլարը

Նավթի շուկան դանդաղ վերականգնվում է կտրուկ անկումից հետո, բայց հումքի արդարացի գինը բարելի դիմաց 65 դոլարի սահմաններում դեռ չի վերականգնվել: Այս մասին Associated Press-ին ասել է Կատարի էներգետիկայի նախարար, ՕՊԵԿ նախագահ Մուհամմեդ բեն Սալեհ աս Սադան:

«Այս պահին շատ անհրաժեշտ է գոնե բարելի դիմաց 65 դոլարը»,- ասել է նա: ՕՊԵԿ նախագահի կարծիքով նավթի ապագա մատակարարումների կայունությունը ոլորտում ներդրումների ծավալների անկման պատճառով ռիսկի է ենթարկվում:

Աս Սադան նաեւ չի բացառել, որ նավթի արտահանողները կվերականգնեն նավթի արդյունահանման մասին բանակցությունները: ՕՊԵԿ անդամ եւ ոչ անդամ երկրների ներկայացուցիչների առաջիկա բանակցությունները կայանալու են հունիսի 2-ին, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Օրացույց
Ապրիլ 2025
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿրկ
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում