Ավստրալիայում թռչող աղվեսների պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել
Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի իշխանությունները հայտարարել են Բեյթմեն-Բեյ նավահանգստային քաղաքում արտակարգ դրության ռեժիմի սահմանման մասին՝ կապված այն բանի հետ, որ դրա տարածք են թափանցել մեծ թվով թռչող աղվեսներ։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Տեղի բնակիչների խոսքով՝ աղմուկը, արտաթորանքը, հոտը իրենց կյանքն անտանելի են դարձրել։ Նշվում է, որ թռչող աղվեսները շատ նման են չղջիկներին։
Նահանգային իշխանություններն արդեն պատրաստակամություն են հայտնել աղվեսների վերաբնակեցման համար 1.4 մլն դոլար տրամադրել։
Կենդանաբանների կարծիքով՝ կենդանիներին գրավում է տարածքում աճող ծաղիկների բույրը։
Ավստրալիայում թռչող աղվեսը համարվում է կաթնասունների խոցելի տեսակ։ Կենսաբանները նշում են, որ այդ կենդանիները կարևոր դեր են խաղում բույսերի սերմերի տարածման գործում։