Արայի լեռ տանող հատվածում հայտնաբերվել է հրդեհի նոր օջախ (տեսանյութ)

«Օգոստոսի 20-ին, ժամը 09:16-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Արայի լեռան ստորոտում՝ ավազի հանքի մոտ, այրվում է խոտածածկույթ: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության երկու օպերատիվ խումբ և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Ժամը 18:30-ի դրությամբ վերոնշյալ տարածքում այրվում է մոտ 150 հա խոտածածկույթ:

Ժամը 23:20-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության վեց օպերատիվ խումբ և յոթ մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական երկու ջոկատ (ընդհանուր՝ 82 հրշեջ-փրկարար), Կոտայքի մարզի Սարալանջ գյուղից 15, Արա գյուղից 30, Զորավան գյուղից 20 և Եղվարդ քաղաքից 15 բնակիչ, Արագածոտնի մարզի մոտակա գյուղերից 20 բնակիչ և անտառտնտեսության 18 աշխատակից:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:15-ին: Կոտայքի մարզի տարածքում այրվում է մոտ 1300 հա խոտածածկույթ, իսկ Արագածոտնի մարզի տարածքում՝ 500 հա: Ժամը 09:50-ին Զորավան գյուղի գերեզմանատնից դեպի Արայի լեռ տանող հատվածում հայտնաբերվել է հրդեհի նոր օջախ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն»,- հայտնել է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի տեղակալ Վարդան Մելիքյանը գրել է․ «Եղանակը շարունակում է մնալ չափազանց հրդեհավտանգ։ Այսօր, օգոստոսի 20-ին բուսածածկ տարածքներում գրանցվել են մի քանի մեծ հրդեհներ»։

Վերջինս հայտնել է նաև, որ ըստ նախնական տեղեկությունների՝ անտառներին վտանգ չի սպառնում, սակայն Արագածոտնի անտառտնտեսության աշխատակիցները հերթապահում են անտառի մերձակայքում, որպեսզի իրավիճակի փոփոխության դեպքում արագ արձագանքեն։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում