Ճապոնիայում անսովոր շոգի պատճառով 688 մարդ է հոսպիտալացվել

Ճապոնիայում մայիսի 16-22-ն ընկած հատվածում ջերմային հարվածով 688 մարդ է հոսպիտալացվել: Այս մասին հայտնել է երկրի Գլխավոր հրշեջ վարչությունը, որն իրականացնում է ԱԻՆ գործառույթները, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Գերատեսչության տեղեկություններով՝ հոսպիտալացվածների կեսից ավելին 65 տարեկանից մեծ մարդիկ են: Մահացու ելքով դեպքեր չեն գրանցվել: Վերջին մեկ ամսում Ճապոնիայում անսովոր շոգից տուժել է 1.7 հազար մարդ, մեկը մահացել է:

Անցյալ շաբաթվա վերջին Ճապոնիայի կենտրոնական հատվածներում ջերմաչափի սնդիկի սյունը բարձրացել էր ավելի քան 30 աստիճան Ցելսիուս: Այս տարի օդերեւութաբանները շոգ ամառ են կանխատեսում Ճապոնիայում Էլ Նինյւո եւ Լա Նինյա կլիմայական երեւույթների պատճառով:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում