Հնդկաստանը արձակել է սեփական արտադրության առաջին բազմանգամյա հրթիռ-կրիչը

Հնդկաստանը մայիսի 23-ին հաջողությամբ արձակել է սեփական արտադրության առաջին բազմանգամյա հրթիռ-կրիչը: NDTV հեռուստաալիքի հաղորդմամբ՝ արձակումն իրականացվել է Անդհրա-Պրադեշ Շրիհարիքոթա տիեզերակայանից տեղի ժամանակով ժամը 7.00-ին: Հրթիռի թռիչքից 20 րոպե անց արձակումը հաջող է ճանաչվել:

6,5 մ երկարությամբ և 1,75 տոննա քաշով հրթիռը մշակել են 5 տարի, նախագիծն արժեցել է մոտ 1,4 մլն դոլար:

Հրթիռն անվանել են RLV-TD:

Արձակված հրթիռ-կրիչը բազմակի օգտագործման ենթակա չէ, այն կքանդվի Բենգալյան ծոցում հատուկ պատրասված հարթակի վրա իջնելիս՝ հեռուստաալիքին ասել են Վիքրամ Սարաբհաիի տիեզերական կենտրոնում (VSSC): Դա տեղի կունենա, քանի որ հրթիռը դեռ հագեցած չէ փափուկ վայրէջքի համար շասսիով:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում