«Կլիչկա» չունեցող գործարարի թռչնաֆաբրիկայի փակ դռներից մեկը բացվել է՝ առանց պետության աջակցության
Բաղրամյանի «հարկադիր» պարապուրդի մատնված երեք թռչնաֆաբրիկաների կողպված դռներից մեկը, վերջապես բացվել է։ Սեփականատեր Արմենակ Խաչատրյանն պատմում է, որ տնտեսությունը սնանկացումից վերջնական փրկել, դեռ չի հաջողվել, բայց սառույցը հալչում է։ Ընդամենը մեկ ամիս առաջ դատարկությունից ժանգոտվող սարքավորումներով թռչնանոցներում արդեն հավ կա, բայց ոչ կառավարության խոստացած օգնությամբ։
Թռչնաֆաբրիկայի սեփականատիրոջ խոսքով՝ դժվարությունը հարթելու առաջին քայլերն անում են։ Տեղական շուկայում փորձում են նախկին դիրքերը վերագտնել, բայց դեռևս խնդիրները մնում են: Ցածր վճարունակությունը հայաստանցիների մեծ մասին մղում է թռչնի միս գնելիս առաջին հերթին ուշադրությունն ուղղել գնին, հետո միայն որակին։ Հայաստանյան շուկա ներմուծվող թռչնամիսն անհամեմատ մատչելի է տեղական արտադրանքից։ Զարմանալիորեն Հենց դա է հիմնական պատճառը, որ մեր երկրում սպառվող թռչնամսի միայն 30%-ն է տեղական արտադրության։
Նախորդ տարի Հայաստանում սպառվել է ընդհանուր առմամբ 44 հազար տոննա թռչնամիս, որից միայն 13,3 հազար տոննան է Հայաստանի արտադրության։ Մեկ կգ-թռչնամսի միջին արժեքը կազմել է 1370 դրամ։ Հայաստան թռչնամիս է ներմուծվում մեծամասամբ ԱՄՆ-ից, Բրազիլիայից, Ուկրաինայից և Ռուսաստանից։ Գործարարն է բացատրում է. ներմուծված թնչնամսի արժեքը ցածր է, որովհետև արտադրողներն ունեն նաև կերային բազա. պետությունը սուբսիդավորում է թռչնամսի և ֆուռաժային հատիկի արտադրությունը։ Մինչդեռ մեզ մոտ՝ Հայաստանում թռչնի կերը կազմում է մսի ինքնարժեքի 50-55%-ը։
2015-ին Հայաստան թռչնամիս ներմուծել է 45 ընկերություն, որի առյուծի բաժինը՝ 50%-ից ավելին պատկանում է Ազգային Ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ փոխկապակցված խոշոր ընկերություններին՝ «Ա և Գ», «Ալեքս Գրիգ» և «Նատալի Ֆարմ» դեղատների ցանց։ Մյուս ընկերություններից համեմատաբար մեծ ծավալի ներկրումներ են իրականացնում «Պարգև», «Արմեն Համիկ եղբայրներ» , «Գոռհակ Թրեյդ» «Կոմսալ», «Բի և Ջի Ֆուդ», «Նատֆուդ» ընկերությունները։
Ներմուծվող թռչնամսին զգետնելու միակ միջոցը տեղական արտադրության ծավանների ընդլայնումն է. Ներուժը կա, հնարավորությունն է խնդիրը։
Թռչնարտադության ծավալների ընդլայնումը սակայն առանց պետության աջակցության, գործարարը չի պատկերացնում։ Պետք է բանկերի հետ աշխատել, վարկերի տոկոսադրույքները նվազեցնել։
Բոլոր արտադրամասերը գործարկելու դեպքում միայն օրինակ, Բաղրամյանի թռչնաֆաբրիկան կարող է ապահովել Հայկական բանակի հավի և ձվի, ինչպես նաև տեղական շուկայի 30%:
