SOCAR-ը նավթավերամշակման գործարան կկառուցի Կուլևիում. Վրաստանի էկոնոմիկայի նախարարություն

Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի արևմուտքում գտնվող Կուլևի գյուղում կառուցվելու է նավթավերամշակման գործարան, որն օժտված է ժամանակակից տեխնոլոգիաներով:

Այն նավթամթերք արտադրելու հետ մեկտեղ կարտադրի 40 մվտ/ժամ էլեկտրաէներգիա: Այդ մասին հայտնել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը:

Նրա հաղորդմամբ՝ ձեռնարկության ներդրողը «Ֆազիս Օյլ» ընկերությունն է, որը SOCAR Georgia Investments ընկերության իրավահաջորդն է, որը 2012 թվականի սեպտեմբերին Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարութան հետ ստորագրել է առուծախի համապատասխան պայմանագիր:

Ներդրումների չափը գնահատվում է 120 միլիոն դոլար: Ներդրողը պարտավոր է մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը կառուցել ու շահագործման հանձնել նավթավերամշակման գործարան, որը մեկ տարում կկարողանա վերամշակել առնվազն 2 միլիոն տոննա թեթև հումք և արտադրել նավթամթերք:

Փաստաթղթով նաև նախատեսված է, որ 10 տարվա ընթացքում ձեռնարկության աշխատակիցների 70 տոկոսը լինելու են Վրաստանի քաղաքացիները: Նավթավերամշակման գործարանը գտնվելու է SOCAR-ի գործող նավթային տերմինալի հարևանությամբ:

Հիշեցնենք, որ օրեր առաջ ադրբեջանական SOCAR-ը հերքել է Վրաստանում նավթավերամշակման գործարան կառուցելու պլան ունենալը: Բացի դրանից՝ հաղորդվել էր, որ ադրբեջանական SOCAR-ն ընդլայնում է Կուլևիի նավթային տերմինալի հնարավորությունները:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում