Հնդկաստանում օդի ջերմաստիճանը շատ բարձր է
Հնդկական Ռաջաստան նահանգի Փհալոդի քաղաքում հինգշաբթի օդի ռեկորդային ջերմաստիճան է գրանցվել՝ +51 աստիճան, ինչն ամենաբարձր ջերմաստիճանն է Հնդկաստանի համար օդերևութաբանական դիտարկումների ողջ պատմության ընթացքում, գրում է Hindustan Times-ը։
Նախորդ ռեկորդը պատկանել է 1956թ. ամռանը, երբ նույն նահանգի Ալվար քաղաքում գրանցվել է +50.6 աստիճան:
Ռաջաստանի մեկ այլ քաղաք` Չուրուն, նույնպես թարմացրել է 1914թ. ռեկորդը, այստեղ գրանցվել է +50.2 աստիճան:
Զբոսաշրջիկների շրջանում հայտնի Ջոդհփուր քաղաքում նույնպես ռեկորդ է, ջերմաչափը ցույց է տալիս +48.8 աստիճան: Ռեկորդային ջերմաստիճաններ են գրանցվել նաև Ռաջաստանի այլ քաղաքներում:
Հնդկաստանի օդերևութաբանական վարչությունը նախազգուշացնում է, որ շոգն առաջիկա օրերին միայն կուժեղանա:
