Անտառային հրդեհների 93 տոկոսից ավելին մարդու անփութության հետևանք է (տեսանյութ)

Հաշվի առնելով հանրապետության տարածքում արձանագրված բարձր ջերմային ֆոնը և հրդեհավտանգ իրավիճակը, բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանն ամռան ակզբին հանձնարարական էր իջեցրել Անտառային կոմիտեի նախագահին և բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանություն և կառավարում իրականացնող ոչ պետական առևտրային կազմակերպությունների տնօրեններին՝ անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու նպատակով։ Վերոհիշյալ կառույցների հսկողության տակ գտնվող տարածքներում հակահրդեհային տեխնիկական միջոցները բերված են առաջնային պատրաստվածության վիճակի և շուրջօրյա հերթապահություն է իրականացվում:

Այս իրավիճակում առաջնային է դառնում բնակչության կողմից հակահրդեհային կանոնների պահպանումը։ Բնապահպանության նախարարությունն քաղաքացիներին կոչ է անում զգուշություն ցուցաբերել՝ զերծ մնալով անտառածածկ և խոտածածկ տարածքներում կրակ վառելուց, իսկ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում դա անել միայն այդ նպատակով հատկացված վայրում և անվտանգության նորմերի պարտադիր պահպանմամբ։ Խստիվ արգելվում է հացահատիկային մշակաբույսերի հնձած դաշտերում խոզանի այրումը:

Եղանակի տեսություն
Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում