Մեխիկոյում հայտարարվել է բնապահպանական տագնապ
Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյի իշխանությունները կրկին քաղաքում հայտարարել են բնապահպանական տագնապի առաջին փուլ՝ ինչի կապակցությամբ շաբաթ սահմանվում են անձնական ավտոտրանսպորտի օգտագործման նոր սահմանափակումներ։
Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Մեգապոլիսի շրջակա միջավայրի հարցերով հանձնաժողովի հաղորդմամբ՝ օդի որակն այժմ գնահատվում է «շատ վատ»։
Նման պայմաններում քաղաքային իշխանությունները սահմանել են ավտոտրանսպորտի օգտագործման սահմանափակումների երկակի ծրագիր։ Այսպիսով՝ շաբաթ չեն կարող փողոց դուրս գալ այն մեքենաները, որոնց պետհամարանիշներն ավարտվում են 3, 4, 9 և 0 թվերով։ Խոսքը հարյուր հազարավոր մեքենաների մասին է։ Բացի այդ, քաղաքային ձեռնարկություններին հանձնարարվել է 30-40 տոկոսով կրճատել վտանգավոր նյութերի արտանետումները մթնոլորտ։