Իսպանացին խոշոր տուգանք կվճարի տանը փակված կատուներին որպես իր դուստրեր ներկայացնելու համար
Սարագոսայի 40-ամյա բնակիչը խաբել է փրկարար ծառայության աշխատակիցներին՝ ասելով, որ իր տանը փակված են մնացել իր 2 մանկահասակ դուստրերը: Սակայն նրանց փոխարեն՝ պարզվել է, որ դրանք 2 կատուներ են, որոնց համար խիստ անհանգստացել է տերը: Այս մասին հատնում է Life-ը:
Ավելի ուշ տղամարդը հայտարարել է, որ դուստրեր ասելով ինքը նկատի է ունեցել իր կենդանիներին:
Իսպանիայում նմանատիպ գործողությունները համարվում են իրավախախտումներ, այդ պատճառով տղամարդուն սպառնում է խոշոր տուգանք:
Ըստ տեղական օրենքների՝ եթե արտակարգ իրավիճակների ծառայություններին խաբեությամբ կանչում են կենդանիներին փրկելու համար, կենդանիների տերերի համար նախատեսվում է 150-ից 600 հազար եվրո տուգանք:
