Ու՞ր են կորչում Հայաստանի ջրերը (տեսանյութ)
Բնական ռեսուրսների համաշխարհային ինստիտուտի զեկույցում Հայաստանը 22-րդ տեղում է 33 երկրների ցանկում, այս ցուցակը կազմվել է առաջիկա 25 տարիների ընթացքում առավել շատ երաշտի վտանգը հաշվի առնելով: Հայաստանը 22-րդն է՝ առավելագույն 5 բալից ստացել է 4,6 բալ:
Այս ցանկում ընդգրկված են Հայաստանի չորս հարևան երկրներից 3-ը: Իրանը 4,91 բալով զբաղեցնում է 13-րդ տեղը, Ադրբեջանը 18-րդ տեղում է՝ 4,69 բալով, իսկ Թուրքիան 4,27 բալով 27-րդ տեղում է:
Հայկական Բնապահպանական ճակատի անամ Լևոն Գալստյանը ներկայացնում է Հայաստանի ջրային պաշարները, անխնա օգտագործումը՝ անդրադառնալով համաշխարհային փորձին:
