Հետաքրքիր փաստեր ձյան մասին (ֆոտո)
1. Գիտե՞ք արդյոք, թե ինչու է ձյունը սպիտակ: Այն բաղկացած է օդից, իսկ լույսը, որն ընկնում է ձյան փաթիլների վրա, ցրվում է հնարավոր բոլոր ուղղություններով:
2. Չկան ձյան միանման 2 փաթիլներ, իսկ ահա հավասարաչափ փաթիլներ կարողացել են գտնել: Դա տեղի է ունեցել 1611 թվականին, այս «հրաշքի» ռահվիրան եղել է Իոհան Կեպլերը: Նման երեւույթ այլեւս չի արձանագրվել:
3. Սովորական ձյան փաթիլի չափը 5 մմ է, բայց ԱՄՆ-ում հայտնաբերվել է «ամենամեծը»` 38 սմ: Տվյալներ այն մասին, թե արդյոք այդպիսի մեծ փաթիլը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում, չկան: Բայց այդպիսի հսկայական փաթիլների մասին ոչ ոք էլ չի հիշատակում:
4. Գիտե՞ք, թե ինչու է ձյունը ճռճռում, հատկապես սաստիկ սառնամանիքին: Ձյունիկները կոտրվում են եւ շփվում միմյանց հետ: Այսպիսի եղանակով է ստացվում «ճռճռոցի» էֆեկտը:
5. Դուք կարծում եք, որ ձյունը կարող է միայն սպիտա՞կ լինել: Իհարկե ո՛չ: Սեւ, կանաչ, նարնջագույն, ահա այսպիսի գունային երանգներով էին լցվել Միացյալ Նահանգների (1955թ.), Ռուսաստանի (2007թ.) եւ Շվեյցարիայի (1969թ.) փողոցները: Ի տարբերություն սովորական սպիտակ ձյան, գունավորներն առավել հետաքրքրասերներին այրվածքներ են հասցրել:
6. Սահարա անապատը ձյուն «տեսել է» 1979 թվականին՝ առաջին եւ վերջին անգամ:
7. Շատերն իրենց կյանքում գոնե մեկ անգամ չեն կարողացել վայելել «բնության սպիտակ հրաշքը» տեսնելու հաճույքը: Նման մարդիկ երկրագնդի մոտ 50%-ն են կազմում: Առավել ևս նրանց չի հաջողվել բացահայտել «ձյան կառուցվածքը»:
8. Երբեւէ մտածե՞լ եք, թե տարվա կտրվածքով որտեղ է ամենաշատը ձյուն տեղում: Դա Բեյքեր լեռն է, որը գտնվում է Վաշինգտոնում: Համաշխարհային ռեկորդն այստեղ է գրանցվել 1998-1999 թվականներին տեղացած 2850 սմ ձյան շնորհիվ:
9. 2007 թվականի դեկտեմբերի 20-ին Հարբինում ձյան եւ սառույցի քանդակների միջազգային փառատոնի ժամանակ 600 հմուտ քանդակագործներից բաղկացած թիմը հանդիսավոր կերպով բացեց աշխարհի ամենամեծ ձնե քանդակը: 200 մ երկարությամբ եւ 35 մ բարձրությամբ հիասքանչ ստեղծագործության ոգեշնչման առարկան օլիմպիական խաղերն էին դարձել:
10. Գիտե՞ք, որ բուքն ի վիճակի է ավելի քան 39 մլն. տոննա ձյուն տարածել՝ արձակելով ատոմային 120 ռումբերին հավասար էներգիա: 1888 թվականի «Մեծ բուքն» ամենաավերիչ ձնաբքերից մեկն է եղել: Փոթորկի ժամանակ 125 սմ ձյուն է տեղացել: