Հետաքրքիր փաստեր ջրի մասին (ֆոտոշարք)

Ջուրը ամենասովորական եւ հասարակ նյութն է մեր մոլորակի վրա: Միեւնույն ժամանակ ջուրը իր մեջ թաքցնում է բազմաթիվ գաղտնիքներ: Մինչեւ հիմա մասնագետները շարունակում են հետազոտել այն եւ գտնել նորանոր հետաքրքիր տվյալներ:

1. Ամենամաքուր ջուրը գտնվում է Ֆինլանդիայում

 water, jur

«ՅՈՒՆԵՍԿՕ»-ի տվյալներով՝ աշխարհի ամենամաքուր ջուրը գտնվում է Ֆինլանդիայում: Այդ հետազոտության մեջ, որտեղ պարզվում էր բնական ամենամաքուր ջրի պաշարների երկիրը, մասնակցում էին 122 երկիր: Ի դեպ, Երկրի բնակչության 1 մլրդ.-ը ընդհանրապես չեն կարող օգտվել անվտանգ եւ մաքուր ջրից:

2. Տաք ջրից ավելի արագ է սառույց ստացվում

Ո՞ր ջրից ավելի արագ կարելի է սառույց ստանալ՝ տա՞ք, թե սա՞ռը: Եթե տրամաբանորեն մտածենք, ապա իհարկե սառը: Քանի որ տաք ջուրն անհրաժեշտ է զովացնել, իսկ հետո սառեցնել: Իսկ սառը ջուրը զովացնել պետք չէ: Սակայն փորձարկումները ցույց են տվել, որ ավելի արագ այդ գործընթացը լինում է տաք ջրի հետ:

Այդ հարցի ճիշտ պատասխանը, թե ինչու տաք ջուրը ավելի արագ է վերածվում սառույցի, մինչեւ հիմա ոչ ոք չգիտե:

3. Գերսառեցված ջրեր

Բոլորը լավ հիշում են դպրոցական ֆիզիկայի այն դասը, որը ասում էր, որ ջուրը սառչում է 0 աստիճանի դեպքում եւ 100 աստիճանի ժամանակ եռում է: Սակայն գոյություն ունեն, այսպես կոչված, գերսառեցված ջրեր: Այդպիսի հատկություններ ունի մաքրամաքուր ջուրը՝ առանց որեւէ հավելումների: Նույնիսկ սառեցնելու ամենացածր ջերմաստիճանի դեպքում էլ այդպիսի ջուրը շարունակում է հեղուկ մնալ: Սակայն այսպիսի ջրերի համար գոյություն ունեն իրենց հատուկ սառեցման եւ եռման ջերմաստիճանները:

4. Ջուրը լինում է 3 վիճակներից ավելի

Դեռ դպրոցից մենք գիտենք, որ ջուրը բնության մեջ հանդիպում է երեք վիճակներում՝ հեղուկ, պինդ եւ գազային: Սակայն գիտնականները առանձնացնում են հեղուկ վիճակում ավելի քան 5 տարբեր տեսակներ եւ 14 տեսակ՝ սառեցված վիճակում:

5. Ջուրը՝ ինչպես ապակի

Ի՞նչ կլինի, եթե վերցնենք սառեցված մաքուր ջուրը եւ շարունակենք այն սառեցնել: Ջրի հետ կկատարվի հրաշք կերպարանափոխություն: -120 աստիճանի դեպքում ջուրը դառնում է մածուցիկ եւ ձգվող, իսկ -135 աստիճանի դեպքում այն դառնում է «ապակե» ջուր: «Ապակե» ջուրը պինդ մարմին է, որում կա բյուրեղային կառուցվածք, ինչպես որ ապակու մեջ:

6. Կյանքի հիմքը ջուրն է

Ջուրը կյանքի հիմքն է: Բոլոր կենդանիների եւ բուսականության մեջ կա ջրի որոշակի քանակություն: Կենդանիների մեջ՝ 75%, ձկների մեջ՝ 75%, մեդուզաների մեջ՝ 99%, կարտոֆիլի մեջ՝ 76%, խնձորի մեջ՝ 85%, լոլիկի մեջ՝ 90%, վարունգի մեջ՝ 95%, ձմերուկի մեջ՝ 96%: Նույնիսկ մարդու մեջ կա ջրի զգալի քանակություն. երեխաների մեջ ջրի պարունակությունը կազմում է 86%, իսկ ծերերինը՝ 50%:

7. Ջուրը հիվանդությունների տեղափոխման միջոց

Ջուրը ոչ միայն կյանք է տալիս, այլև կարող է այն վերցնել: Աշխարհի հիվանդությունների 85%-ը բաժին է հասնում ջրին: Ամեն օր 25 մլն. մարդ է մեռնում այդ հիվանդություններից:

8. Մարդը առանց ջրի մահանում է

Եթե մարդը կորցնում է իր մարմնի ջրի 2%-ը, նրա մոտ ուժեղ ծարավ է առաջանում: Եթե կորցրած ջրի տոկոսները հասնում է 10-ի, մարդու մոտ սկսվում է զգայապատրանք: 12% ջրի կորստից հետո մարդը չի կարող վերականգնվել առանց բժշկի օգնության: Իսկ ջրի 20% կորստի դեպքում մարդը մահանում է:

9. Ամենաշատ քաղցրահամ ջրի պաշարները սառցադաշտերում են

Իսկ դուք գիտե՞ք, թե որտեղ ավելի շատ ջուր կա: Պատասխանը ակնհայտ է՝ օվկիանոսներում: Իրականում Երկրի ընդերքում գտնվող ջուրը 10-12 անգամ ավելի շատ է, քան օվկիանոսում: Բացի դրանից մոլորակի վրայի ջրերի մեծ մասը խմելու համար պիտանի չէ: Կարելի է խմել միայն 3%-ը՝ մոտավորապես այսքան է մեր խմելու ջրի պաշարները: Բայց նույնիսկ այդ 3%-ի մեծ մասը մեզ անհասանելի է եւ գտնվում է սառցադաշտերում:

10. Ջուրը՝ որպես դիետա

Ջրի միջոցով կարելի է պայքարել ավելորդ քաշի դեմ: Օգտագործելով խմիչքներից միայն ջուրը՝ կարելի է կտրուկ նվազեցնել մարդու ընդունելիք օրական ընդհանուր կալորիականությունը: Առաջին հերթին պատճառն այն է, որ մարդը դադարում է խմել զանազան քաղցր գազավորված եւ կալորիականություն ունեցող խմիչքներ, իսկ երկրորդ, ջրից հետո ցանկությունը կորչում է որեւէ քաղցր բան ուտելու:

11. Ջուր՝ առողջ սրտի համար

Ջուրը օգնում է նվազեցնել սրտի նոպայի վտանգը: Հետազոտությունների ժամանակ գիտնականները պարզել են, որ այն մարդիկ, ովքեր օրական խմում են մոտ 6 բաժակ ջուր, ավելի քիչ են ունենում սրտի նոպա, քան նրանք, ովքեր խմում են 1-2 բաժակ:

12. 35 տոննա ջուր՝ կյանքի համար

Առանց ջրի մարդը շատ քիչ կարող է ապրել: Ջրի պահանջը մարդու մոտ գտնվում է երկրորդ տեղում՝ թթվածնից հետո: Առանց ուտելիքի մարդը կարող է գոյատեւել մոտ 6 շաբաթ, իսկ առանց ջրի՝ 5-6 օր: Իր ողջ կյանքի ընթացքում, մարդը խմում է մոտավորապես 35 տոննա ջուր:

13. Ամենաթանկ ջուրը

Ջուրը կարելի է ձեռք բերել լրիվ անվճար, սակայն այն կարող է նաեւ շատ թանկ լինել: Աշխարհի ամենաթանկ ջուրը վաճառվում է Լոս Անջելեսում: Արտադրողները լցնում են այդ թանկարժեք ջուրը շշերի մեջ՝ հավասարակշռված համով եւ ph նշանակությամբ, որոնք կրում են «Swarovski» անունը: Այդ ջուրը արժե 1 լիտրի դիմաց 90 դոլար:

14. Կա ջուր, որը այրվում է

Գոյություն ունի նաեւ վտանգավոր ջուր: Մեր հարեւան Ադրբեջանում կա ջուր, որի մեջ մեթանը շատ է, եւ դրա համար էլ լուցկին մոտեցնելիս արագ բռնկվում է: Իսկ Սիցիլիայում լճերից մեկում կան թթվածնի ստորջրյա աղբյուրներ, որոնք թունավորում են այն լիճը:

15. Սպիտակուց՝ ջրի մեջ

Ծովային ջուրը բավական սննդարար հեղուկ է: Մեկ խորանարդ այդպիսի ջուրը պարունակում է 1,5 գրամ սպիտակուց եւ այլ նյութեր: Գիտնականները կարծում են, որ միայն Ատլանտիկ օվկիանոսի մեջ եղած սնունդը կազմում է մոտ 20 հզր. բերքահավաքի չափ, որը հավաքվում է ողջ մայրցամաքով՝ ամեն տարի:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում