Հետաքրքիր փաստեր բնության մասին (ֆոտո)
1.1979 թվականի փետրվարի 18-ին Սահարա անապատում ձյուն էր գալիս:
2.1848 թվականի մարտի 29 ին Նիագարայի ջրվեժը սառել էր 30 ժամով:
3.Ամեն տարի Երկրի վրա տեղի է ունենում մոտ 50 000 երկրաշարժ:
4.Վերջին 300 տարվա ընթացքում մարդկության կողմից ոչնչացվել է անտառների 66%-ը:
5.Ամենասառը ջերմաստիճանը, որը գրանցվել է Երկրի մակերևույթին` -89.2 С Անտարկտիդայում:
6.Ամենամեծ ալիքը, որը գրանցվել էր մարդկանց կողմից, դիտվել էր 1971 թվականին ճապոնական Իշիգակի կղզու մոտակայքում: Նրա բարձրությունն էր 85 մետր:
7.Երկիր մոլորակի ամենաարևոտ տեղն է համարվում Մեռյալ Ծովը:
8.Գոյություն չունի երկու նույն ձյունափաթիլներ:
9.Ամենաանձրևոտ տեղն է համարվում Հավայան Կղզիները, որտեղ մեկ տարվա մեջ լինում է մոտ 355 անձրևոտ օր:
10. Կարմիր ծառը ունենում է շատ փոքր սերմեր, 123 հազար սերմերը միասին վերցրած ունենում են ընդամեն 1 ֆունտ քաշ ( 500 գրամից քիչ պակաս ), հետևաբար 1 սերմը ունի 0.0036 գրամ:
11.Կայծակի ներքին լարումը մոտ 100 միլիոն վոլտ է յուրաքանչյուր մետրին:
12.Փեթակներում միջին հաշվով լինում է մոտ 60-120 հասար մեղու:
13.Մաքուր ձյունը հալվում է ավելի արագ, քան կեղտոտը:
14.Այսբերգի միջին քաշը մոտ 20 միլիոն տաննա է:
15. Համաշխարհային Օվկիանոսի ծավալը 328 միլիոն խորանարդ մղոն է:
16.Չափահաս կաղնում սաղարթով օրական, միջինը մոտ 7 տոննա ջուր է գոլորշիանում:
17.Բակտերիաները կազում են Երկիր մոլորակի օրգանիզմների 70 % - ը:
18. Մարդը իր ամբողջ կյանքում անցնում է 5 հասարակածի երկարությամբ ճանապարհ:
19.Գորտերը չեն կարող կուլ տալ առանց թարթելու, որովհետև նրանց աչքի խնձորակները օգնում են կերը հրել ներս:
20.Ամենահազվագյուտ քիմիական տարրը հայտնաբերված բնության մեջ կոչվում է Աստատ: Երկրի 1.6կմ հաստությամբ վերին շերտում պարունակվում է ընդամենը 70մգ Աստատ:
21.Դելֆինները կարող են անվանակոչել մեկմեկու հատուկ ձայնային ազդանշաններով:
22.Ամեն օր Երկիր է վերադառնում տիեզերական աղբից գոնե մեկը:
23.Մերկ հողափորը քաղցկեղի դեմ իմունիտետով է օժտված և կարողանում է ապրել գրեթե առանց թթվածնի:
24.Ամբողջ պատմության ընթացքում մարդկությունը այնքան ոսկի է արդյունահանել, որքանով հնարավոր կլիներ լցնել 2 օլիմպիական լողավազան:
25.Ձգողականության ուժի պատճառով ամենամեծ բարձրությունը, որին տեսականորեն կարող են հասնել ծառերը կազմում է 130 մետր:
26. Կապույտ կետը իր բերանում կարող է իր քաշին հավասար ծանրություն պահել (իհարկե այդ ամենը ջրի մեջ):
27.Աշխարհի ամենաերկար կենդանին ծովային որդն է, որի երկարությունը կարող է հասնել մինչև 55 մետր:
28.Երկրի ոսկու 99 %-ը գտնվում է Երկրի միջուկում: