«Ես ինչ իմանամ՝ ինչի են ուզում հանդիպել». Գառնիի համայնքապետը՝ նախատեսվող հերթական քննարկման մասին

Համահայկական բնապահպանական ճակատի ֆեյսբուքյան էջում հետևյալ բովանդակությամբ մի գրառում է տեղ գտել. 

«Հերթական անհասկանալի քննարկումն է նախատեսվում Գառնիում Ազատ գետի ջուրը տանելու մասին։ Մարդիկ հարյուր անգամ ասին որ դեմ են՝ տեղ չի հասնում փաստորեն»։ 

Գրառմանը կցված է նաև ստորև ներկայացված հայտարարությունը.

Նախատեսվող հանդիպում-քննարկման մանրամասները փորձեցինք ճշտել Գառնիի համայնքապետ Աշոտ Վարդանյանից։ Վերջինս մասնավորապես ասաց.

«Մարդկանց հետ են ուզում հանդիպել նախագծողները՝ ԾԻԳ-ի աշխատողները։ Ես ինչ իմանամ՝ ինչի են ուզում հանդիպել, հայտարարությունը փակցրել են, հավաքվեն՝ նոր կիմանան»։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում