10 հետաքրքիր փաստեր դելֆինների մասին (ֆոտոշարք)

Ձեզ ենք ներկայացնում 10 հետաքրքիր փաստեր Դելֆինների մասին:Դելֆինները աշխարհի ամենաբարի , ամենախելացի և ամենակարևորը ընկերասեր կենդանիներն են:

1.Դելֆինները լողում են շրջանաձև և մի աչքով միշտ հետևում են, որպեսզի գիշատիչները չմոտենան իրենց: Որոշ ժամանակ անց նրանք սկսում են լողալ հակառակ ուղղությամբ ու սկսում են արդեն հետևել մյուս աչքով:

chesapeake

2.Դելֆինների միջին արագությունը կազմում է 5-12 կիլոմետր ժամ: Այն կախված է իր վիճակից և տեսակից, որոշ արագ դելֆինները կարող են զարգացնել մինչև 32 կ/ժ արագություն:

dolphin1

3.Դելֆինները ապրում են խմբերով, դրա համար էլ նրանց մոտ զարգացած է փոխադարձ օգնությունը: Նրանք միշտ օգնում են թուլացած դելֆիններին մնալ ջրի երեսին, որպեսզի շնչահեղձ չլինեն . Հայտնի են պատմություններ այն մասին, թե ինչպես են դելֆինները հասնում օգնության խեղդվող մարդկանց:Նրանք երբեք իրենց թշնամաբար չեն պահում:

Dolphins-talk-language

4.Ամենաաղմկահարույց բացահայտումը դարձավ դելֆինների անունների առկայությունը որոնցով իրենք իրար տարբերում են: Նույնիսկ յուրաքանչյուր դելֆին ծննդյան օրվանից ստանում է իր անունը: Դրանք հաստատվեցին փորձարկումների արդյունքում. ձայնագրված սուլիչ-ազդանշանով, կարևորելով անունը, լսելով անունը արձագանքում է նույն դելֆինը:

flo_winter1_091811_191508a_8col

5.Դելֆինները ֆիզիոլոգիապես նման են մեզ: Մենք և դելֆինները շնչում ենք թոքերով:Երկուսն էլ ունեն քառախուց սիրտ և ամբողջ ուղեղը համարյա նույնն է : Մարդիկ և դելֆինները տաքարյուն արարածներ են: Նույնիսկ չափսերը մոտավոր նույնն են, նրանց և մարդկանց հասակը արտահայտված մետրերով հասնում է 1,5-2 մետր:

9665497

6.Դելֆինների մեծամասնությունը չեն տեսնում իրենց առջևի առարկաները: Դելֆինները և նույնիսկ կետադելֆինները առարկաները քննելիս պառկում են կողքի և ուսումնասիրում դրանք սկզբում մեկ աչքով հետո մյուս:

Dolphin_color

7.Դելֆինները շնչում են օդով:Նրանք ձկների նման չունեն խռիկներ, սակայն ունեն թոքեր և շնչառական ուղիներ, իրանի վերին հատվածում,կետերը և դելֆիները օգտագործում են , որպեսզի արձակեն տարբեր ձայներ:Հաճախ նրանք պահում են շունչը 7 րոպե բայց կարող են ջրի տակ մնալ մինչև 15 րոպե:

dolphin_2867161b

8.Դելֆինները օգտագործում են էխոլոկացիոն ֆունկցիան, որոնց մեջ կան նույն սկզբունքները, ինչպես ռադարների մոտ, և դրանք օգտագործվում են սնունդ հայթհայթելու համար:

Dolphin-Cute-Best-Wallpaper-HD-2

9. Դելֆինները կարողանում են իրենց ճանաչել հայելու մեջ:

dolphin-trainer

10. Ունենալով բաց վերքեր` դելֆինները կարող են լողալ կեղտոտ ջրերում և ոչ մի վարակ ձեռք չբերել: Պարզվում է, որ դելֆիններին ոչ մի վարակ չի կպչում: Հայտնի է, որ այս կենդանիների իմունային համակարգը նման է մարդկայինին, բայց ինչպե՞ս են նրանք կարողանում հեռու պահել իրենց տարբեր տեսակի վարակներից:
Բաց վերքերի դեպքում դելֆինների մոտ չեն բացվում նյարդային վերջավորությունները: Բայց դա չի նշանակում, որ նրանք ընդհանրապես ցավ չեն զգում:

Սակայն, լուրջ վնասվածք ստանալու դեպքում նրանք կարողանում են ուղղակի ուշադրություն չդարձնել դրան: Համարվում է, որ դելֆինների օրգանիզմն արտադրում է հատուկ ցավազրկող (մորֆիինման):

342043

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում