Հետաքրքիր փաստեր պինգվինների մասին (ֆոտո)

Պինգվինները մոլորակի վրա գոյություն ունեցող 40 տեսակի չթռչող թռչուններից են:

Ներկայացնում ենք հետաքրքիր փաստեր պինգվինների մասին.

1. Արու և էգ պինգվիններն արտաքնապես չեն տարբերվում իրարից

2. Պինգվինների տեղաշարժման ամենանախընտրելի տարբերակը փորի վրա սառույցների և ձյան վրա սահելն է, որը նաև զվարճանքի ձև է իրենց համար

3. Պինգվիններն իրենց սնունդը հայթայթում են բացառապես ջրում՝ մեկ անգամ սուզվելիս կարողանում են մինչև 30 ձուկ որսալ

4. Պինգվիններն ատամներ չունեն և կտուցների օգնությամբ են բռնում որսը

5. Պինգվիններն իրենց կերի հետ միասին կուլ են տալիս նաև քարեր և քարախիճ, որոնք նպաստում են վերջիններիս մարսողության լավացմանը

6. Պինգվինները չափազանց միասնական են՝ անգամ ջրում լողալիս և որս անելիս խմբերով են լինում

7. Պինգվինների մարմնի նորմալ ջերմաստիճանը 38° C է

8. Պինգվինները մարդկանցից չեն վախենում

9. Պինգվինները 15-20 տարի են ապրում:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում