Հետաքրքիր փաստ արծիվների մասին (ֆոտո)
Արծիվն իր դասի մեջ այն եզակի թռչուններից է, որն ապրում է մինչև յոթանասուն տարի: Բայց այդ տարիքին հասնելու համար նա մոտ քառասուն տարի ապրելուց հետո պետք է շատ դժվար որոշում կայացնի իր համար' մահանալ կամ ապրել:
1. Քառասուն տարեկանում արծվի եղունգները փափկում են, ինչն էլ անհնար է դարձնում որսին ճանկելու կարողությունը:
2. Նրա երկար և սուր կտուցը կորանում է :
3. Հին փետուրների պատճառով թևերը դառնում են չափազանց ծանր:
Այս հանգամանքները ստիպում են արծվին կայացնել իր կյանքի ամենածանր որոշումը. Նա բարձրանում է երկինք և բարձր արագությամբ կտցով հարվածում է ժայռին, որից նրա կտուցը ջարդվում է: Այնուհետև ճանկում է հողը , հին եղունգները ոչնչացնելու համար: Եվ վերջապես սկսում են թափվել հին փետուրները , որոնց տակից դւորս են գալիս նորերը: Այս ամբողջը տոևում է հարյուրերեսունհինգ օր կամ հինգ ամիս: Եվ այդ հինգ ամիս տևական համբերությունից հետո , արծվի մոտ ձևավորվում են նոր կտուց, եղունգներ ու փետուրներ: Նա արդեն պատրաստ է ապրել ևս երեսուն տարի :