Հետաքրքիր փաստեր մեղուների մասին (ֆոտո)

Մեղուներն ի ծնե մաթեմատիկոսներ են: Նրանց յուրաքանչյուր գործողություն հաշվարկված է: Էլ ինչ ասել փեթակների մասին, որոնք ունեն բավականին ամուր կառուցածք և ստույգ չափերի են, օրինակ, փեթակի մեկ անկյունն հավասար է 109 * 28 աստիճանի: Գիտության պարադոքսալ երևույթը իշամեղուն է` մեղուների բարեկամը: Ուսումնասիրելով նրա աէրոդինամիկ հատկանիշները և քաշը, ենթարվում է, որ իշամեղուները թռչել չեն կարող, սակայն թռչում է:


1.Մեղուներն կարող են երկարացնել իրենց կյանքը 5-6 անգամ, բայց միայն ընտանիքի պահպանման դեպքում:
2.Մեղուներն ունեն սուր հոտառություն. նրանց մոտ այն հարյուր անգամ ավելի ուժեղ է, քան մարդկանց մոտ, և ունակ են տարբերել բույրերը: Իսկ ծաղիկի մասին էլ խոսք չկա. նրանք նեկտարի հոտն զգում են մեկ կիլոմետր հեռավորությունից:
3.Մեղուները կարող են իրենց սեփական քաշից շատ ավելի ցանր բեռով մեծ հեռավորություններ հաղթահարել: Այդ ժամանակ, նա կարող է զարգացնել մինչեւ 65 կմ/ժ արագություն:
4.Մեղուներն ընդամենը 1 կգ մեղր հավաքելու համար պետք է “այցելեն” 10 մլն ծաղիկի, իսկ այդ գործողության համար նրանք կատարում են 150,000 թռիչք` հաղթահարելով 300 հազար կիլոմետր ճանապարհ:
5.7000 ծաղիկից ծաղկափոշի հավաքելու համար մեղվի համար անհրաժետ է ընդամենը մեկ օր, սակայն այդ ամենից կստացվի ընդամենը 100 գրամ մեղր, իսկ թռչում են 46,000 կիլոմետր: Մենակ ասելն է հեշտ:
6.Մեղուներն միմյանց հետ շփվում են, մարմնի հատուկ ժեստերով կամ որոշ կենսաբանական նյութեր և ֆերոմոններ են արտադրում:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում