Հետաքրքիր փաստեր վարդերի մասին (ֆոտոշարք)
1. Անգլիայում, ԱՄՆ-ում և Իրանում վարդերն ազգային ծաղիկ են համարվում:
2. Սուրբ Վալենտինի օրը վաճառվում է մոտ 3,000,000 վարդ:
3. Վարդեր գոյություն ունեն գրեթե բոլոր գույների. չկան միայն սև և կապույտ: Բանն այն է, որ նման գույների բնական գեները բացակայում են: Գենային ինժեներիան զբաղվում է երկնագույն վարդի աճեցմամբ, իսկ սևին սովորաբար փոխարինում է մուգ կարմիրը:
4. Հնէաբանները գտել են վարդերի մնացորդներ, որոնք գրեթե 50,000,000 տարեկան են: Ներկայումս գիտնականներին հայտնի են վարդերի 300 տիպ, որոնք ունեն մոտ 30,000 տեսակ:
5. Կրետե կղզում գնտվել է վարդի ամենահին պատկերը, որն արվել է մ.թ.ա. մոտ 2000 թ.-ին:
6. Աշխարհում լավագույն վարդ աճեցնողները ֆրանսիացիներն են համարվում: Հոլանդացիներն ամենաշատն են վաճառում: Իսկ բուլղարացիները վարդերից ամենալավ ձեթն են պատրաստում:
7. Կորալագույն և նարնջագույն վարդերը հայտնվել են պարսկական դեղին վարդի և վայրի վարդերի խաչասերումից: Ալ կարմիր գույնը վարդերը ժառանգել են չինական վարդերից:
8. Հոտի համար պատասխանատու գենը ռեցեսիվ է: Նշանակում է, որ երկու ուժեղ բույրով վարդերի խաչասերումից կստացվի հիբրիդ, որը կամ շատ թույլ բույր կունենա կամ առհասարակ զուրկ կլինի հոտից:
9. Շեքսպիրի ստեղծագործություններում վարդերի մասին հիշատակվում է մոտ 50 անգամ:
10. Ճապոնացիները վարդի այնպիսի տեսակ են մշակել, որի թերթիկներն առավոտյան կարմիր են, իսկ երեկոյան սպիտակում են:
11. Գերմանիայում է գտնվում աշխարհի ամենահին վարդը: Հիլդեսհայմ մայր տաճարի մոտ աճում է վարդի թուփ, որը 1000 տարեկան է: Այն գրեթե հասել է տաճարի գագաթին: