Հետաքրքիր փաստեր ծաղիկների մասին (ֆոտո)

Ծաղիկները բնության ամենագեղեցիկ գլուխգործոցներից են: Իսկ Դուք գիտե՞ք, որ զաֆրան համեմունքը ստանում են քրքմածաղկի (крокус) փոշեհատիկից: 1 կգ այդպիսի համեմունք ստանալու համար անհրաժեշտ է 200.000 ծաղիկ:

Ամենափոքրիկ խոլորձը հայտնաբերվել է Էկվադորում, որի երկարությունը 2.1 մմ է: Այս ծաղկի թերթերը կարծես թափանցիկ լինեն: Այն հայտնաբերել է ամերիկացի բուսաբան Լուի Ջոսթը: Նա խոլորձների հազվագյուտ տեսակների առաջատար փորձագետ է:

Գոյություն ունեն այնպիսի ծաղիկներ, որոնք կարող են օգտագործվել սննդի մեջ: Օրինակ` խատուտիկը օգտագործում են մի շարք աղցաններ պատրաստելու համար (սակայն նախքան օգտագործելը, պետք է ծաղիկները թրջել, որպեսզի դառնությունը անցնի): Իսկ լոտոսի արմատները օգտագործում են ապուր պատրաստելու համար:

Ամենաթանկարժեք ծաղիկը ոսկե խոլորձն է: Այն ծաղկում է միայն 15 տարի հետո: Այս ծաղիկն արժե 5000 ԱՄՆ դոլար:

Աշխարհի ամենամեծ ծաղիկը Ռաֆֆլեզիա Արնոլդն է: Այս ծաղիկը գտնվում է Ինդոնեզիայի Սումատրա կղզում: Այն կշռում է 11 կգ և ունի 1 մ տրամաչափ:

Հարավային Ամերիկայում է աճում Puya raimondii բույսը: Այս ծաղիկն առանձնանում է իր յուրահատկությամբ. այն ծաղկում է միայն մեկ անգամ` 15 տարեկանում, իսկ ծաղկելուց անմիջապես հետո թոշնում է:

 

Օրացույց
Ապրիլ 2025
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿրկ
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում