Նիմֆալիդներ. ՀՀ Կենդանական աշխարհը

Նիմֆալիդներ (լատ.՝ Nymphalidae), ցերեկային թիթեռների ընտանիք։ Հայտնի է մոտ 2 հազար, ՀՀ-ում՝ 60 տեսակ։ Թևերի բացվածքը՝ 25-180 մմ է, վերևից՝ գունագեղ Նկարով, ներքևից նկարը թաքնված է, որը հնարավորություն է տափս թիթեռին նստած դիրքում աննկատ մնալ։

Արտաքին տեսք
Առջևի ոտքերը զարգացած չեն. ձևափոխվել են և ընդունել խոզանակի տեսք։ Թրթուրների կուտիկուլան ճյուղավորվող կամ ելուստներով է։ Թիթեռները լավ թռչում են. հայտնի են որպես չվող տեսակ։ Կրտսեր սերնդի թրթուրները հաճախ ապրում են խմբերով՝ սարդոաոայնանման բներում։

Սնունդ
Սնվում են խոտաբույսերի, հազվադեպ՝ ծառատեսակների վրա։ Մեծամասնությունը միակեր է (եղինջի, մանուշակի Նիմֆալիդներ և այլն)։ Հարսնյակները հաճախ մետաղ, փայլուն բծերով են, կախված են գլխիվայր։ Որպես կանոն՝ ձմեռում են թիթեռները կամ երիտասարդ թրթուրները։

Տեսակներ
Լայնորեն տարածված են Նիմֆալիդներ սևա-դեղնավուն (լատ.՝ Nympha- los xantomelus), ցերեկային սիրամարգակն (լատ.՝ Inachisio), անկյունաձեվ էգեյա (լատ.՝ Polygonia egea), սադափաթիթեռ (լատ.՝ Arginnis pandora), կարմիր ադմիրալ (լատ.՝ Vanessa atalanta), երնջնակի թիթեռ (լատ.՝ Vanessa cardui), դիդիմա (լատ.՝ Melitaea didima) և այլ տեսակներ։ Որոշ հետազոտողներ վերջին տարիներին Նիմֆալիդների ընտանիքին են միավորել թիթեռների մի քանի այլ խոշոր ընտանիքներ (այդ թվում՝ թավշաթի-թեռևերը)։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում