Աղոթարարներ. ՀՀ Կենդանական աշխարհը

Աղոթարարներ կամ հարցուկներ կամ մորղեր (լատ.՝ Mantodea կամ Mantoptera), միջատների կարգ։ Հայտնի է 2000, Հայաստանում՝ 5 տեսակ։ Առավել տարածված է մորղ սովորականը (Mantis religiosa)։

Արտաքին կառուցվածք
Մորղերը մեծ կամ միջին մեծության, խիստ երկարավուն մարմնով գիշատիչ միջատներ են։ Հարցուկների գլուխը եռանկյունաձև է, խիստ շարժուն։ Մորղի բերանային ապարատը կրծող է։ Կրծքային առաջին զույգ բնորոշ գիշատիչ ոտքերը վերափոխված են բռնող վերջավորությունների, որոնց սրունքներն ու ազդրերը պատված են փշերով։ Որսին դարանակալելիս մարմինը ձգում են, առջևի ոտքերն ուղղում դեպի վեր (աղոթողի կեցվածքի է նման, այստեղից՝ անվանումը)։

Բազմացում և զարգացում
Զարգանում են թերի կերպարանափոխությամբ։ Մորղերը ձվադրում են մեծ քանակությամբ ձվածիր խոշոր կոնակիթերում։ Թրթուրները ձվերից դուրս են գալիս ուշ գարնանը և ամռանը զարգանալով՝ դառնում են սեռահասուն։ Աղոթարարները տարվա մեջ տալիս են 1 սերունդ։

Սննդառություն
Հարցուկներ վարում են ցերեկային կյանք, ջերմասեր են։ Սնվում են առավելապես լվիճներով, ճանճերով և այլ մանր միջատներով, մեծ չափերի աղոթարարները՝ նաև մորեխներով, թիթեռներով և այլն։ Որոշ խոշոր արևադարձային տեսակներ հարձակվում են նույնիսկ փոքր թռչունների, գորտերի և մողեսների վրա։ Ունեն պաշտպանական գունավորում։ Ոչնչացնում են վնասատու միջատներին։

 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում