Մրջյուններ. ՀՀ Կենդանական աշխարհը

Մրջյուններ (լատ.՝ Formicidae), թաղանթավորների կարգի միջատների ընտանիք։ Ի տարբերություն կարգի մյուս ընտանիքների՝ մրջյունների կուրծքը փորիկին է միանում 1-2 հատվածներից կազմված բարակ, շարժուն ցողունիկով։ Հայտնի է մոտ 7000 տեսակ։

Արտաքին հատկանիշ
Մրջյունների մարմնի երկարությունը 0,8-30 մմ է, աչքերը՝ պարզ, բարդ։ Բեղիկները բարակ են, ծնկաձև, 12-13 հատվածանի։ Բերանային ապարատը ծամող է։ Կան թևավոր և անթև տեսակներ։

Վարք
Շատ փոքր, խաղաղասեր եւ ջերմասեր են, տեսակների թիվն ու քանակը արևադարձային երկրներում ավելի շատ է, քան բարեխառն գոտում։ Զարգացած բնազդներով հասարակական միջատներ են։ Մրջյունների գաղութը սովորաբար կազմված է ձու ածող մեկ կամ մի քանի էգերից («թագուհիներ»), սեռապես չզարգացած բազմաթիվ էգերից («չաշխատավորներ») և թևավոր արուներից ու էգերից («աշխատավորներ»)։

Աշխատանքի բաժանումը կատարվում է խոշոր, միջին ու փոքր մրջյունների միջև։ Գաղութի ամենաբազմանդամ խմբի՝ աշխատավորների վրա են դրված բույն կառուցելու, սնունդ հայթայթելու, մատղաշներին կերակրելու, թշնամիներից պաշտպանելու պարտականությունները։ Մրջյունները երբեք չեն քնում։

Բազմացում
Տարեկան մեկ անգամ մրջյունների բնում զարգանում են թևավոր արուներ ու էգեր, որոնք ամուսնական թռիչքի համար լքում են բույնը։ Բեղմնավորումը տեղի է ունենում օդում կամ գետնի վրա, ապա արուները ոչնչանում են, իսկ էգերը կորցնում են թևերը և սկսում նոր բույն կառուցել։ Կան և մշտապես բույն չունեցող թափառական տեսակներ։

Սննդառություն
Մրջյունները սնվում են բուսական ու կենդանական կերով, որոշ տեսակներ՝ առավելապես լվիճների քաղցր արտաթորանքով։ Աշխատավոր մրջյունները թագուհուն և թրթուրներին սնում են իրենց թգագեղձերի արտադրած հյութով՝ տրոֆոլաքսիսով։

Նշանակություն
Մրջյունները օգտակար են, նպաստում են սերմերի տարածմանը, բույսերի փոշոտմանը, հողառաջացմանը, ոչնչացնում են վնասատուների թրթուրները։ Որոշ տեսակները վնաս են հասցնում տեխնիկական կուլտուրաների մթերքներին։ Որոշ երկրներում ձեռնարկվում են մրջյունների պահպանմանմիջոցառումներ։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում