Համասևանյան աղբահավաքին մնացել են հաշված օրեր
Բնասերների մի խումբ մայիսի 14-ին նախաձեռնել է համասևանյան աղբահավաք, որի աշխատանքներին նախատեվսում է ներգրավել Սևանի ավազանի բնակիչներին, այլ բնակավայրերից բնասեր և մտահոգ մարդկանց, տեղական ինքնակառավարման մարմիններին, հասարակական կազմակերպություններին, Հայաստանում գործող արտասահմանյան կազմակերպություններին և այլ հետաքրքրված անձանց։
Econews.am-ը խոսել է աղբահավաքի կազմակերպիչներից Անի Խաչատրյանի հետ.
«Փոքր մասշտաբի աղբահավաքներ տարբեր տեղերում լինում են, բայց դրանք շատ հաճախ միայն հետևանքն են վերացնում, այլ ոչ թե պատճառը։ Հենց դրա համար էլ համասևանյան աղբահավաքի միտքն առաջացավ։
Որոշել ենք ներգրավել ափամերձ գյուղերի բնակչությանը, տարբեր հասարակական կազմակերպությունների, քանի որ ինչքան շատ լինի արձագանքը, ինչքան շատ ուշադրություն գրավենք խնդրի վրա, այնքան հեշտ լինի հասկանալ աղտոտվածության պատճառը։
Մենք գնացել ենք Սևան, մեկ անգամ ևս շրջել լճի ափերով, ֆիքսել աղբոտ վայրերի կոորդինատները, շուտով պատրաստ կլինի քարտեզը, ըստ որի բաշխելու ենք մարդկանց։
Ցանկանում եմ ընդգծել, որ մաքրելու ենք միայն չցանկապատված, հանրային տարածքները, անտառապատ ու վայրի ափերը: Իսկ շահագործվող տարածքները պարտավոր են ու մեծ մասամբ մաքրում են հենց պատասխանատուները:
Մենք տրամադրելու ենք անհրաժեշտ գործիքները, ձեռնոցները, աղբի տոպրակները, իսկ Գեղարքունիքի մարզպետարանն ու «Սևան» Ազգային պարկը խոստացել են, որ կտրամադրեն աղբատար մեքենաներ, որոնցով աղբը կտեղափոխվի համապատասխան վայրեր։ Տեղում առանձնացնելու ենք ապակե և պլաստիկ շշերը, այնուհետև դրանք բեռնատարով կբերվեն Երևան ու կհանձնվեն վերամշակման։
Աղբահավաքին մասնակցելու համար պետք է գրանցվել մինչև մայիսի 11-ը։ Դա կարելի է անել 3 եղանակով.
1․ Լրացնել այս ձևաթուղթը՝ պատասխանելով բոլոր նշված հարցերին http://goo.gl/forms/XTZxfjzIHM
2․ Գրել այս միջոցառման պատին, կամ [email protected] էլեկտրոնային հասցեին,
3․ Զանգահարել կոնտակտային անձանց․
Անի Խաչատրյան 093 40 28 49,
Լևոն Գալստյան 091 (093) 53 49 59։