Հանրային աղբահավաք «Սևան» ազգային պարկում (ֆոտոշարք)

«Երկրի օր» միջազգային բնապահպանական օրվա կապակցությամբ՝ «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ի նախաձեռնությամբ, 30 երիտասարդներ ապրիլի 22-ին «Սևան» ազգային պարկի տարածքում հանրային աղբահավաք իրականացրին։

Միջոցառման ընթացքում անցկացվեցին նաև բնության մեջ վարվելակերպի և աղբի վերամշակման ալտերնատիվ տարբերակների վերաբերյալ սեմինար-քննարկումներ:

2010թ.-ից «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ն համագործակցում է Երկրի օրը ցանցի հետ` կազմակերպելով տեղական միջոցառումներ: 

Հավելենք, որ Երկրի օր բնապահպանական շարժումն առաջին անգամ նշվել է 1970 թվին` նպատակ ունենալով բարձրաձայնել և իրազեկել հանրությանը բնապահպանական միջազգային խնդիրների վերաբերյալ, իրականացնել տարաբնույթ միջոցառումներ` ուղղված գլոբալ մարտահրավերների (կլիմայի փոփոխություն, կայուն զարգացում և այլն) լուծմանը:

Այս բոլոր տարիների ընթացքում շարժումը ոգեվորում և խրախուսում է մարդկանց ավելի հոգատար վերաբերմունք ունենալու շրջակա միջավայրի նկատմամբ:

Այս տարի Երկրի օրը իրականացվում է «Ծառեր երկրագնդի համար» կարգախոսի ներքո՝ Ռաֆորդ Հիմնարդամի աջակցությամբ:

Եղանակի տեսություն
Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում