«Բնապահպանության նախարարության մոտիվացիան միայն փողը, շահը և կոռուպցիան են». Ապրես Զոհրաբյան

Օրերս տեղեկացրել էինք այն մասին, որ ՌԴ նախագահի նախկին օգնական Սերգեյ Յաստրժեմբսկին որսի է մասնակցել Հայաստանում` Կարմիր գրքում ընդգրկված 11-ամյա արու հայկական մուֆլոն խոցելով:

Բնապահպանության նախարարությունը հայտարարեց, որ մուֆլոնի որսն օրինական է՝ ասելով, որ12 տարում կենդանիների գլխաքանակն աճել է, և ըստ նախարարության թույլտվության, Safari International ընկերությունն իրավունք ունի իր նպատակների համար օգտագործել գլխաքանակի 10 տոկոսը` սկսած կենսունակ երկրորդ սերնդից:

Econews.am-ն այս մասին զրուցել է բնապահպան-ակտիվիստ Ապրես Զոհրաբյանի հետ։ Վերջինս նշեց.

«Հարցն ըստ էության փորձագիտական գիտելիքներ է պահանջում, և ես այս պահին չեմ տիրապետում դրանց՝ լիարժեք պատասխան տալու համար։ Բայց կարող եմ ասել, որ Բնապահպանության նախարարությունը չի առաջնորդվում փորձագիտական մոտեցումներով, չի հիմնվում դրանց վրա, այլ առաջնորդվում է պարզապես իր նյութական նեղ շահերի, ինչպես նաև կոռուպցիոն ռիսկերի վրա հիմնված քաղաքականությամբ։ 

Ես կարծում եմ՝ որևէ հիմնավորում, որ տալիս է Բնապահպանության նախարարությունը, արժանահավատ չէ, քանի որ այս տարիները ցույց են տվել, որ կառույցի մոտիվացիան միայն փողը, շահը և կոռուպցիան են»։ 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում