Մրտավարդ կովկասյան. ՀՀ Բույսեր

Մրտավարդ կովկասյան (լատ.՝ Liquidambar styraciflua), hավամրգազգիների ընտանիքի, մրտավարդ ցեղի բույս։

Նկարագրություն

Մշտադալար թուփ է, պառկած, սողացող ցողուններով և աղեղնաձև բարձրացող ճյուղերով, մինչև 1-1,5 մ բարձրությամբ։ Կեղևը մուգ գորշավուն է։ Երիտասարդ ընձյուղները թեթևակի աղվամազով են ծածկված։ Բողբոջային թեփուկները սովորաբար երկար են պահպանվում ընձյուղների վրա։ Տերևները երկարավուն են, կամ երկարավուն-էլիպսաձև, 4-12 սմ երկարությամբ, 1,8-4 սմ լայնությամբ, կլորավուն կամ սուր գագաթով, հիմքում սեղմված, թեթևակի ոլորված եզրերով, աղոտ, մուգ կանաչավուն, մերկ, ներքևից նուրբ, շիկագույն կամ դարչնագույն մազմզուկներով ծածկված, 0,5-1,7 սմ երկարության տերևակոթուններով: Ծաղիկները 7-10-ական խմբերով գտնվում են աղվամազապատ, 2-4 սմ երկարության ծաղկակոթունների վրա։ Բաժակը թաղիքանման է, մանր, եռանկյուն բաժիններով։ Պսակը սպիտակ է կամ կրեմագույն, կանաչ խալերով, ծաղկաթափի ժամանակ վարդագույն գույն է ստանում, ընդ որում խալերը կարմրում են։ Տրամագիծը 5 սմ է, լայն-ձագարաձև, զանգականման, 10 առէջներով, սերմնարանը թաղիքանման մազմզուկներով է ծածկված։ Պտղատուփը շիկաթաղիքանման է։ Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտուղները հասունանում են օգոստոս-սեպտեմբերին: Բավականին ցրտադիմացկուն է, տերևները պարունակում են դաբաղանյութեր, վիտամին C:

Տարածվածություն

Բնական պայմաններում տարածված է Կովկասում (Մեծ Կովկաս, Արևմտյան և Արևելյան Անդրկովկաս), հյուսիս-արևելյան Անատոլիա (Լազիստան): Հայաստանի պայմաններում հանդիպում է Համզաչիմանում, Միափորի լեռնաշղթայում փոքրիկ թփուտների ձևով, անտառի եզրին։ Ներկայումս ՀՀ-ում ստույգ հայտնի են ընդամենը երկու պոպուլյացիաներ, որոնց տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ2–ից պակաս է: Սովորաբար աճում է մերձալպյան և ալպյան գոտում, անտառի վերին սահմաններից բարձր, ծովի մակերևույթից մինչև 1800-3000 մ-ի սահմաններում, համեմատաբար խոնավ լեռնալանջերում, որտեղ հողի ռեակցիան չեզոք է կամ թույլ թթվային։ Գերադասում է ստվերոտ լանջերը, աճում է խոշոր թփուտների ձևով։ Արարատյան դաշտի պայմաններում վատ է աճում, քանի որ խիստ տուժում է օդի չորությունից և հողում կալցիումի առատությունից։ Դժվար է տանում վերատնկումը։ Այն սակավաթիվ մշտադալար տեսակներից է, որոնք չորրորդական դարաշրջանի սառցապատման շրջանում պահպանվել են ձյան շերտի տակ։ Իր բնական տարածման սահմաններում ներկայումս էլ ձմեռում է նույն եղանակով։ Գրանցված է Հայաստանի բուսականության «Կարմիր գրքի» այն տեսակների թվում, որոնց տարածման սահմանները աստիճանաբար կրճատվում են և անհետացման վտանգի տակ են գտնվում։

Կիրառություն

Ունի բազմաթիվ պարտիզային ձևեր, որոնք աչքի են ընկնում ծաղիկների գույնով, թփի ձևով

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում