Վայրի կորեկ. ՀՀ Բույսեր
Վայրի կորեկ (լատ.՝ Milium) , դաշտավլուկազգիների (հացազգիներ) ընտանիքի միամյա և բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Ընդգրկում է 2 տեսակ, լայն տարածում ունի անտառային գոտիներում, հիմնականում Հյուսիսային կիսագնդում։[1] Միամյա կամ բազմայա խոտաբույսեր են։
Ձևաբանություն
Տերևները՝ գծավոր։ Հասկիկները՝ փոքր, մեկ երկսեռ համաչափ ծաղիկներով, հավաքված ծաղկաբույլում։ Ցողունը կանգուն է, բարձրությունը՝ մինչև 100-150 սմ։ Տերևները լայն գծաձև են, եզրերը խորդուբորդ։ Ծաղկաբույլը նոսր, բրգաձև հուրան է, հասկիկները՝ միածաղիկ, սպիտակավուն։ Ծաղկում է մայիս-հունիսին։ Պտուղը սերմիկ է։
Տարածում և էկոլոգիա
Տարածված է տափաստաններում, Հյուսիսային կիսագնդի անտառային գոտում։ Բավարար որակի կերային խոտաբույս է։ ՀՀ–ում հանդիպում է Կոտայքի Գառնի, Գեղարդ գյուղերում, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերում։ Աճում է գետափերին, թփուտներում և անտառահատված վայրերում։
Տարածված սերմեր
Սերմերը տարածվում են ողնաշարավոր կենդանիների և մրջյունների, ինչպես նաև քամու միջոցով։
Տեսակներ
Հայտնի է 6-7, ՀՀ-ում՝ 3 տեսակ՝
- վայրի կորեկ գարնանային (M. vernalis),
- վայրի կորեկ անդրկովկասյան (M. transcaucasicum),
- վայրի կորեկ ճյուղավոր (M. effusum)։