Սպանդ. ՀՀ Բույսեր

Սպանդ (լատ.՝ Peganum), հարմալ, վայրի սատապ, զուգատերևազգիների (Zygophyllaceae)ընտանիքի բույսերի ցեղ։ Հայտնի է 6 տեսակ՝ Եվրոպայի հարավում, Ասիայում և Ամերիկայում (Սեքսիկայում), իսկ ԽՍՀՍ-ում՝ 2 տեսակ։

Եվրոպական մասի հարավում, Կովկասում, Միջին Ասիայում, ինչպես նաև ՀԽՍՀ-ում լայնորեն տարածված է սպանդ սովորականը (P․ harmalo), որը խոտանման բազմամյա բույս է։

ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ Սպանդ սովորական (P. harmala) Տարածված է Արագածոտնի, Շիրակի, Վայոց ձորի, Սյունիքի մարգերում, Երևանի շրջակայքում։ Աճում է ճամփեզրերին, չոր լանջերին, գերեզմանոցներում։

Կենսաբանական նկարագիր
Արմատն առանցքային է։ Տերևները կտրտված են նշտարաձև։ Ծաղկապատյանը հնգամաս է, պսակաթերթիկները սպիտակ են կամ բաց դեղին։ Պտուղը բազմասերմ, եռաբուն տուփիկ է։ Ծաղիկները մեկական են, ճյուղերի ծայրերին, սպիտակ կամ դեղնավուն։ Ծաղկում է մայիս-հուլիսին։

Տարածում
Աճում է տափաստաններում, կիսաանապատներում և անասյատներում, երբեմն՝ որպես մոլախոտ բնակավայրերի մոտ, ճանապարհների եզրերին։

Կիրառություն
Անասունները չեն ուտում, թունավոր է, ունի սուր, անդուր հոտ և դառը համ։ Պարունակում է հարմին, հարմալին ևն ալկալոիդներ։ Սերմերից ստանում են ներկ (վառ կարմիր, վարդագույն) բրդե և մետաքսե գործվածքներ ներկելու համար։ Սպանդի սերմերից և վերգետնյա մասից ստանում են հարմին, որը կիրառվում է նյարդային համակարգի մի քանի հիվանդությունների բուժման համար։ Օգտագործում են էպիլեպսիայի, նյարդարմատաբորբի ժամանակ։ Թունավոր է և միջատասպան։

Օգտագործվում է նաև ժողովրդական բժշկության մեջ։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում