Թխկի դաշտային. ՀՀ Բույսեր
Թխկի դաշտային (լատ.՝ Acer campestre), մինչև 16-18 մ բարձրությամբ և մինչև 40-50 սմ բնի տրամագծով ծառ է։ Միջին երկարակյաց է՝ ապրում է մինչև 200 տարի։
Տարածվածություն
Տարածված է Կովկասում, Արևմտյան և Արևելյան Եվրոպայում, Փոքր Ասիայում։ Մեր հանրապետությունում հանդիպում է անտառային գրեթե բոլոր շրջաններում, աճում է մինչև 1600 (1800) մ, իսկ հարավարևելյան տարածաշրջանում հանդիպում է ավելի բարձր՝ մինչև 1800 (2000) մ բարձրություններում։
Կենսաբանական նկարագիր
Ծաղկում է ապրիլ-մայիսին, պտուղները հասունանում են սեպտեմբեր-հոկտեմբերին։ Աճում է ինչպես չափավոր խոնավ, այնպես էլ համեմատաբար չոր պայմաններում։ Գերադասում է սննդանյութերով հարուստ, հզոր հողերում։ Որպես խառնուրդ հանդես է գալիս կաղնու, բոխու, ղաժու, սրաթեփուք գիհու անտառներում, երբեմն կազմակերպում է ոչ մեծ տարածքով մաքուր ծառուտներ։ Բնափայտն արժեքավոր է, ամուր, գեղեցիկ՝ պիտանի զանազան գործիքներ և իրեր պատրաստելու համար։
Օգտագործում
Օգտագործվում է անտառային մշակոույթներում և պաշտպանական անտառաշերտում՝ որպես ուղեկցող ծառատեսակ։ Պիտանի է նաև կանաչապատման համար, որպես դիմացկուն և գեղազարդ ծառատեսակ։