Ժայռային ճնճղուկ. ՀՀ Կենդանական աշխարհը

Ժայռային ճնճղուկ (լատ.՝ Petronia petronia), ճնճղուկների ընտանիքի թռչուն։ Բնադրող-չվող է, տարածված։

Արտաքին կառուցվածք
Մարմնի երկարությունը 14 սմ է, թևերի բացվածքը՝ 28-32 սմ, կենդանի զանգվածը՝ 31-33 գ։ Հասունի փետրածածկը վերևից դեղնադարչնագույն է՝ սև խայտերով և փետուրների բաց երիզներով։ Ներքևից թույլ խայտերով է։ Գլխի կենտրոնական մասը և հոնքը բաց գույնի են, կողքերը՝ սևավուն շերտերով։ Պոչը կարճ է, ծայրը՝ բաց պտերով, ներքնապոչին կան մուգ կիսալուսնաձև վրձնախազեր։ Արուի կոկորդի հիմքում կա փոքր, դեղին բիծ, որը տեսանելի է միայն հարսանեկան խաղերի ընթացքում։ Բնակվում է քարքարոտ լեռնալանջերին, ժայռախորշերում, լքված գյուղերում։

Սննդառություն
Սնվում է սերմերով, մանր անողնաշարավորներով։

Կենսակերպ
Գարնանային վերադարձը՝ մարտ-ապրիլին։ Հետբնադրման շրջանում երամներով կերակրվում է ցանքադաշտերում։

Բազմացում և զարգացում
Բնադրում է՝ սկսած մայիսի 1-իև կեսից՝ ժայռերի ու շինությունների ճեղքերում։ Բույնը (տրամագիծը՝ 15-20 սմ) գնդաձև է, կառուցում են արուն ու էգը՝ խոտաբույսերից։ Ձվադրմանը պատրաստ բները հայտնվում են մայիսի 2-րդ կեսից հունիսի վերջը։ Դնում է 21, 5 մմ տրամագծով, սպիտակ՝ դարչնագույն պտերով 4-7 ձու։ Ձագերը բներում հայտնվում են մայիսի 1-ին տասնօրյակին։

Չու
Հունիս-հուլիսին տեղի է ունենում ձագերի զանգվածային թռիչքը բներից, հուլիս-օգոստոսին ձևավորվում են երիտասարդ թռչունների փոքր ու մեծ երամներ (20-200 թռչուն)։ Աշնանային չուն՝ հոկտեմբերին։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում