Սուլթանական հավ. ՀՀ Կենդանական աշխարհը

Սուլթանական հավ (լատ.՝ Porphyrio porphyrio), Ջրահովվիկների ընտանիքի թռչուն։

Տարածված է Պաղեստինում, Սիրիայում, Միջագետքում, Իրանում, Ադրբեջանում, Թուրքմենիայում և Վոլգայի դելտայում։ Թևերի բացվածքը հասնում է 81-89 սմ։ Քաշը՝ 780-950 գրամ։ Հայաստանում հայտնաբերվել է 60-ական թվականներից հետո, որպես պատահական հանդիպող տեսակ։ Հայաստան են թափանցել Ադրբեջանից։ Նրանք իրենց բույնը պատրաստում են՝ եղեգի ցողուններից և տերևներից, եղեգնուտի խիտ մառաններում։ Ձվադրում է ապրիլից մինչև հունիս ամիսը։ Դնում է 4-7 մանր շագանակագույն պուտերով ձվեր։ Ձայնը նման է մերթընդմերթ կրկնվող տնքոցի։ Սնվում են ջրային բույսերով, արմատներով շիվերով։ Գրանցված է Ադրբեջանական Կարմիր գրքում։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում