Կլորաքիթ լողակտցար. ՀՀ Կենդանական աշխարհը


Կլորաքիթ լողակտցար (լատ.՝ Phalaropus lobatus), լողակտցարների ընտանիքի թռչուն։ Չվող է, հազվագյուտ։

Արտաքին կառուցվածք
Մարմնի երկարությունը 18-19 սմ է, թևերի բացվածքը՝ 32-41 սմ, կենդանի զանգվածը՝ 27-30 գ։ Կտուցը փոքր է, սև, ասեղանման։ Հասունի գլուխը, կուրծքը, մարմինը վերևից մոխրագույն են, կզակը, կոկորդը՝ սպիտակ՝ դարչնագույն-նարնջագույն օձիքով, ուսափետուրները՝ դեղնավուն երիզներով։ Էգի գունավորումն ավելի բաց ու ցայտուն նախշերով է։ Թռչելիս տեսանելի են թևի սպիտակ լայն շերտը, մեջքի բաց գույնի շերտերը։ Երիտասարդի մեջքը սև ու դեղին շերտերով է, ներքևից՝ սպիտակ։ Աչքի բիծը լայն է, սևավուն։

Կենսակերպ
Լողալիս ջրի մակերեսից կերը հավաքում է արագ, հաճախ՝ ափին մոտ։ Անհանգիստ թռչուն է, հաճախ տեղափոխվում է տեղից տեղ, թռչում կարճ տարածություններ։ Բնակվում է փոքր ջրափոսերում, լճակներում, լճերում։

Սննդառություն
Սնվում է անողնաշարավորներով։ Կարիք ունի թվաքանակի, տարածման շրջանների ուսումնասիրության։ Վարքագծով և փետրագունավորմամբ որոշակի գեղագիտ. արժեք է ներկայացնում։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում