Վոլվոքս. ՀՀ Կենդանական աշխարհը

Վոլոքս (լատ.՝ Volvox), կանաչ ջրիմուռների ցեղ։ Հայտնի է 20, ՀՀ-ում՝ 2 տեսակ՝

Վոլոքս գնդաձեվ (լատ.՝ V. globator)
Վոլոքս ոսկեգույն (լատ.՝ V. aureus)։
Բնակվում է ջրամբարներում, լճերում և այլն։ Զանգվածային բազմացման ժամանակ առաջացնում է ջրի «ծաղկում»։

Բազմացում

Գաղութը շարժուն է, գնդաձև, 2-3 մմ տրամագծով՝ պատված խիտ, բարակ թաղանթով, որի արտաքին շերտը կազմված է պրոտոպլազմատիկ թելիկներով միմյանց միացած երկմտրակ, հիմնականում՝ վեգետատիվ բջիջներից (մինչև 50 հազար), որոնց մեջ ցրված են անսեռ բազմացման ավելի խոշոր բջիջները՝ պարթենոգոնիդիումևերը։ Վերջինները, մայր, գաղութի ներսում բազմաթիվ անգամ կիսվելով, սկզբնավորում են դուստր գաղութներ։

Բազմանում են նաև սեռական ճանապարհով (օօգամիա)։

 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում