Ներինգի կուրամուկ. ՀՀ Կենդանական աշխարհը

Ներինգի կուրամուկ (լատ.՝ Nannospalax nehringi), կուրամկների ընտանիքի կրծող կենդանի։

Կառուցվածքը
Մարմնի երկար, մինչև 260 մմ է, կենդանի զանգվածը՝ մինչև 450 գ։ ՀՀ-ում հանդիպում է Շիրակի, Ամասիայի և Աշոցքի սարահարթերում, Լոռու մարզի հվ., Արագածոտնի մարզի արևմտյան և հյուսիս - արևմտյան շրջաններում, ունի մոտ 3000 կմ տարածման մակերես։ Բնի խոր. մինչև 135 սմէ, ընդհանուր երկարությունը՝ մինչև 245 Մ, ունի բարդ կառուցվածք և 10-ից ավելի խուցեր։ Գործունյա է կլոր տարին, գրեթե ողջ օրվա ընթացքում, շոգ և ցուրտ եղանակին՝ առավոտյան և երեկոյան։ Սնվում է բույսերի ստորգետնյա մասերով, երբեմն բնում պահեստավորում է մինչև 4 կգ կեր։ Բազմանում է տարին 1 անգամ, ունենում մինչև 6 ձագ։ Բարենպաստ պայմաններում խտությունը հասնում է մինչև 25 անհատ/հա։ Վնաս է հասցնում բազմամյա մշակովի խոտաբույսերի դաշտերին։ Համաճարակաբան, նշանակություն չունի։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում