Քարակզաքիս. ՀՀ Կենդանական աշխարհը

Քարակզաքիսը գիշատիչ կաթնասուն է կզաքիսայիններ ընտանիքից (Mustelidae)։ Կզաքիսներից ամենատարածվածն է Եվրոպայում և կզաքիսների միակ տեսակն է, որը չի վախենում ապրել մարդկային բնակավայրերի մոտ։

Արտաքին կառուցվածք
Մարմնի երկարությունը 45–54 սմ է, պոչինը՝ 27–37 սմ, կենդանի զանգվածը՝ 2,5 կգ։

Տարածվածություն
Քարակզաքիսը բնակում է Եվրասիայի մեծ մասը։ Իր արեալը ձգվում է Պիրենեյան թերակղզուց մինչև Մոնղոլիա և Հիմալայները։

Կենսակերպ
Քարակզաքիսն ակտիվ է երեկոյան և գիշերը (ամռանը՝ նաև ցերեկը)։

Սննդառություն
Սնվում է կրծողներով, սողուններով, երկկենցաղներով, միջատներով, թռչուններով և նրանց ձվերով ու ձագերով, նաև բուսական կերով։

Բազմացում
Բազմանում է տարին 1 անգամ, ունենում 3–5 ձագ։ 7 շաբաթական ձագերը կարողանում են ինքնուրույն որս անել, ապա բաժանվում են ծնողներից և ինքնուրույն կյանք վարում։

Քարակզաքիսը և մարդը
Մորթին արժեքավոր է։ Ունի որսարդյունագործական նշանակություն։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում