Օլյապկա. ՀՀ Կենդանական աշխարհը
Աթոր оляпка (Cinclus cinclus), աթորների ընտանիքի պատկանող թռչուն։
Արտաքին կառուցվածք
Աթորի գլուխը և պարանոցը դարչնագույն են, մեջքը, պոչը՝ մոխրագույն, կոկորդը, կտնառքը և կուրծքը՝ սպիտակ, որովայնը՝ սպիտակ կամ բաց մոխրագույն։ Աթորի քաշը՝ 60-70 գ, թևի երկարությունը՝ 79-98 մմ։
Կենսակերպ
ՀՀ-ում նստակյաց թռչուն է։ Աթորը հանդիպում է բացարձակապես գետերի ափերին, հաճախ կարելի է տեսնել քարերին նստած։ Աթորը թռչում է ծլվլոցով, ջրի մակերեսից ոչ բարձր։
Բնադրում
Աթորը բնադրվում է ապրիլից մինչև հուլիս, բույնը սարքում է գետափնյա փորվածքներում, օգտագործելով մեծ քանակությամբ մամուռ։ Դնում է 4-6 սպիտկ ձու, սնվում է ջրային անողնաշար կենդանիներով, սուզվում է ջրի հատակը՝ կեր հայթայթելու համար։
Տարածվածություն
Աթորը տարածված է Եվրոպայում, հյուսիսարևմտյան Աֆրիկայում, Կովկասում, Ալթայում, Ասիայում։
