Սինակեռնեխ. ՀՀ Կենդանական աշխարհը
Սինակեռնեխ (Turdus pilaris), կեռնեխների ընտանիքի պատկանող թռչուն։
Նկարագրությունը
Սինակեռնեխը խոշոր կեռնեխ է։ Մեջքը և թևերը ձիթապտղագույն են, կրծքի ստորին մասը և որովայնը՝ սպիտակ, կաթիլանման սև պտերով, թևերի թափահարող փետուրները մոխրասև են, կզակը, կոկորդը, կտնառքը և կուրծքը շիկադեղնավուն՝ մուգ բծիկներով, պոչը մոխրասև է։
Կենսակերպը
Մյուս կեռնեխներից տարբերվում է նրանով, որ հիմնականում ապրում են թվով 30-40 զույգի հասնող խմբերով։ ՀՀ-ում ձմեռող թռչուն է։ Աշնանը վերադառնում է հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, գարնանը չվում է մարտ-ապրիլին։ Բնադրման վայրերից չվում է մեծ խմբերով։ Մեծ քանակությամբ տարածված է Երևանի անտառային գոտում, պուրակներում և ծայրամասային այգիներում, Արարատյան հարթավայրում, Վայքի մարզում։
Սննդառություն
Սնվում է բացարձակապես չորացած հատապտուղներով, սերմերով։
Տարածվածություն
Տարածված է Եվրասիայում։
