Սապսան. ՀՀ Կենդանական աշխարհը

Սապսան (լատ.՝ Falco peregrinus), բազեների կարգի գիշատիչ թռչուն։ Սապսանը բնադրող-չվող է։ Բնակվում է ժայռերում, հաճախ զբաղեցնում է ագռավների բները։ Զոհին որսում է հիմնականում թռիչքի ընթացքում։ Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։ Համեմատաբար խոշոր թռչուն է, թևերի ծայրերը սուր են, պոչը նմանվում է սեպի։ Աչքի է ընկնում գույների ցայտերանգությամբ, գլուխը, դեմքը, թևերը և պոչը մուգ են, կուրծքը և որովայնը բաց գույնի։ Մարմնի կողային և պոչի ստորին մակերեսը ծածկող փետուրները դրոշմված ենլայնակիշերտով։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում