Լեռնային ձիաթռչնակ. ՀՀ Կենդանական աշխարհը
Լեռնային ձիաթռչնակ (Anthus spinoletta), խաղտտնիկների ընտանիքի պատկանող թռչուն։
Արտաքին կառուցվածք
Լեռնային ձիաթռչնակի մարմնի վերին մասը և պոչը ծածկող փետուրները մոխրագույն են։ Թևերը և պոչը մոխրագույն են, որովայնը և պոչի եզրային փետուրները՝ սպիտակ, կոկորդը, կտնառքը և կուրծքը՝ շիկավարդագույն։ Քաշը՝ 18-25 գ, թևի երկարությունը՝ 80-94 մմ։
Կենսակերպ
Նստակյաց թռչուն է։ Տարածված է առավելապես լեռնային տափաստանների բարձրադիր շրջաններից մինչև ալպիական մարգագետինները։ Խոր աշնանը և ձմռանը մեծ երամներ կազմած քոչում է հանրապետության ցածրադիր տափաստանային մարգագետինները։ Խուսափում է անտառներից, օրվա մեծ մասը անցկացնում է գետնին, երգում է ինչպես օդում, այնպես էլ գետնին նստած։
Բնադրում
Բույնը սարքում է չոր խոտերից՝ փոքրիկ փոսերի մեջ կամ գետնին։ Մայիս-հունիս ամիսներին դնում է 4-6 մոխրագույն կամ կանաչավուն երանգով, սև պտերով ձվեր։
Սննդառություն
Սնվում է միջատներով։
Տարածվածություն
Տարածված է Եվրոպայի հյուսիսում, Ֆրանսիայի և Բրիտանական կղզիների ծովափնյա շրջաններում, Ասիայի և Հյուսիսային Ամերիկայի լեռնային շրջաններում և ծովափերին։
