Լեռնային խաղտտնիկ. ՀՀ Կենդանական աշխարհը
Լեռնային խաղտտնիկ (Լատիներեն՝ Motacilla cinerea), խաղտտնիկների ընտանիքի պատկանող թռչուն։
Նկարագրությունը
Լեռնային խաղտտնիկի մարմնի վերին մասը մոխրագույն է, պոչը և թևերը գորշասև են, պոչի եզրային փետուրները սպիտակ են, կոկորդը և որովայնը՝ սպիտակավուն, որովայնը և պոչը ծածկող փետուրները՝ դեղնավուն։ Պոչը մարմնից երկար է։ Գարնանը արուի կոկորդը սև է, հոնքանման շերտը՝ սպիտակ։ Էգը նման է արուին՝ փետրավորման ավելի մեղմ երանգներով, կտուցը սև է, ոտքերը՝ մոխրագույն։
Քաշը՝ 14-21 գ է, թևի երկարությունը՝ 77-88 մմ։ Աչքի է ընկնում սլացիկ կեցվածքով և պոչի անհանգիստ ու անդադար շարժումներով։
Կենսակերպը
ՀՀ-ում բնադրվող, չվող թռչուն է։ Գարնանը վերադառնում է մարտ-ապրիլ ամիսներին։ Չվում է առանձնյակներով կամ փոքր խմբերով։ Տարածված է լեռնային վայրերում, նախապատվությունը տալիս է գետերի ափերին։
Բազմացումը
Բնադրվում է մայիս-հունիս ամիսներին, բույնը տեղադրում է քարերի ճեղքերում, ծառերի արմատների միջև եղած խորշերում, գետնին, շենքերի տանիքներում և այլուր։
Դնում է 4-5 շիկաերկնագույն, գորշ պտերով ձվեր։ Սնվում է ջրային և խոնավ վայրերի անողնաշարավոր կենդանիներով։
Տարածվածությունը
Տարածված է Եվրոպայում, Ասիայում, Աֆրիկայում, Մադագասկարում։
